Սկսել անվճար

Գրել մեզ

Տվեք ձեր հարցը կամ պատմեք, թե ինչ է պետք։ Կպատասխանենք մեկ օրվա ընթացքում։

Կառավարման համակարգ փոքր հյուրանոցի համար

Միասնական օրացույց, համաժամեցում Booking.com-⁠ի և այլ հարթակների հետ, առաջադրանքներ հավաքարարներին և հասանելիություններ անձնակազմի համար։ Հայերեն, ռուսերեն և անգլերեն, գները՝ դրամով։

Կկարգավորենք անվճար · Կգանք, եթե Երևանից մեկ ժամվա ճանապարհի վրա եք

Հյուրանոցի սենյակների միասնական օրացույցը Hostam-ում

Ինչպես է սովորաբար լինում

  • Ադմինիստրատորը բաց է պահում Booking-⁠ի էքստրանետը և Excel աղյուսակը և յուրաքանչյուր զանգից հետո ձեռքով փակում սենյակները։
  • Հարթակից գիշերային ամրագրումը եկավ մի սենյակի վրա, որը երեկոյան վաճառվել էր հեռախոսով։
  • Հավաքարարները մեկնումների մասին իմանում են ադմինիստրատորից, և եթե նա զբաղված է, սենյակը պատրաստ չէ ժամանմանը։
  • Ամսվա զբաղվածությունը հասկանալու համար սեփականատերը խնդրում է աղյուսակ կազմել։

Ինչ է տալիս Hostam-⁠ը

Միասնական օրացույց՝ ըստ սենյակների և կատեգորիաների

Բոլոր սենյակները մեկ էկրանին՝ ով է ապրում, ով է ժամանում, ինչն է ազատ։

Համաժամեցում հարթակների հետ

Պաշտոնական միացում Booking.com-⁠ին և Airbnb-⁠ին՝ հասանելիությունը, գները և սահմանափակումները թարմացվում են ինքնաբերաբար։ Ըստ պահանջի կմիացնենք Expedia, Agoda, Trip.com և այլն, ընդհանուր առմամբ ավելի քան 70 հարթակ։

Աշխատակիցներ և իրավունքներ

Ադմինիստրատորն աշխատում է ամրագրումների հետ, հավաքարարը տեսնում է միայն իր առաջադրանքները, սեփականատերը տեսնում է ամեն ինչ։

Մաքրություններ՝ առանց զանգերի

Մեկնումից հետո առաջադրանքն ինքնաբերաբար գալիս է հավաքարարին Telegram-⁠ում՝ սենյակ, ժամկետ, ստուգաթերթ։

Հյուրեր

Բոլոր հարթակների նամակագրությունը մեկ չատում։ Հաստատումը և ժամանման տեղեկությունները ուղարկվում են ավտոմատ։

Թվեր

Զբաղվածություն և եկամուտ՝ ըստ սենյակների և ժամանակահատվածների, առանց ձեռքով աղյուսակների։

Որ սակագինն է հարմար

Գինը կախված է սենյակների քանակից։ Ցանկացած սակագին կարելի է 14 օր ամբողջությամբ փորձել, քարտ պետք չէ։

  • Հոսթ

    2–4 սենյակ14 900 ֏ ամսական
  • Պրո

    5–10 սենյակ29 900 ֏ ամսական
  • Բիզնես

    11–25 սենյակ59 000 ֏ ամսական

25-⁠ից ավելի սենյակ ունե՞ք։ Գինը կհամաձայնեցնենք անհատապես։ Աշխատակիցների դերերը, միասնական չատը և հավաքարարների առաջադրանքները Telegram-⁠ում ներառված են «Պրո» և «Բիզնես» սակագներում։

Բոլոր սակագները

Հարցեր

Որքա՞ն կտևի անցումը, և չե՞նք կորցնի ամրագրումները։

Տեղափոխումն անում ենք մենք՝ ավելացնում ենք սենյակներն ու կատեգորիաները, տեղափոխում ենք գործող ամրագրումները, միացնում ենք հարթակները։ Հարթակների ամրագրումները միացման ժամանակ պահպանվում են։

Անձնակազմին պե՞տք է ուսուցանել։

Ադմինիստրատորներին օրացույցի հետ աշխատանքը ցույց կտանք մեկ հանդիպման ընթացքում։ Հավաքարարներին պետք է միայն Telegram։

Մենք ամրագրումներ ունենք տուրգործակալություններից և հեռախոսով։ Կարելի՞ է դրանք էլ վարել։

Այո։ Ցանկացած ամրագրում կարելի է ձեռքով մուտքագրել, և ամսաթվերը կփակվեն բոլոր հարթակներում։

Իրավաբանական անձի համար հաշիվ է պետք։

[Ճշտել՝ ինչպես են դուրս գրվում հաշիվները և ինչպես է նշվում ԱԱՀ-⁠ն։]

Ցույց կտանք ձեր հյուրանոցի օրինակով

Թողեք հայտ։ Մենք կավելացնենք ձեր սենյակները, կմիացնենք հարթակները և ցույց կտանք, թե ինչպես է դա աշխատում ձեր ամրագրումներով։ Դա անվճար է և ոչնչի չի պարտավորեցնում։